Փետրվարի 6-ին, ժամը 17.50-ին, ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները մի քրեական գործի շրջանակներում, Արարատի եւ Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ, խուզարկություն են կատարել 1961 թ. ծնված Սամվել Խ.-ի տանը եւ կից շինությունում:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե թոնրատնից հայտնաբերվել է «ՌԳԴ5» տիպի 1 եւ «Ֆ1» տիպի 5 նռնակ՝ առանց պայթուցիչների, ինքնաձիգի 5.45 մմ տրամաչափի 866 եւ 7.62 մմ տրամաչափի 343 փամփուշտ:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է քննություն:




























