Փետրվարի 6-ին, ժամը 10.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում հաղորդում է ստացվել, որ շմոլ գազի թունավորումով իրենց մոտ բուժօգնության են տեղափոխվել Պ. Սեւակի փողոցի 1/3 շենքի 3 բնակիչներ:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե եկնած օպերատիվ խմբին տուժողներից մեկը հայտնել է, որ տաքանալու նպատակով գիշերը միացրել են խոհանոցի գազօջախը, որից արտանետված շմոլ գազը լցվել է բնակարան, ինչից էլ իրենց ինքնազգացողությունը կտրուկ վատացել է ու տեղափոխվել են հիվանդանոց:

Կատարվում է հետաքննություն: