Փետրվարի 6-ին, ժամը 07.20-ին, «Նիսսան» մակնիշի ավտոմեքենան Երեւանի Արշակունյաց պողոտայի եւ Մասիսի փողոցի խաչմերուկում վրաերթի է ենթարկել 1952 թ. ծնված Լյուդվիգ Հ.-ին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե փետրվարի 6-ին, ժամը 19.30-ին, «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենան Երեւանի Բաբաջանյան փողոցում վրաերթի է ենթարկել 1940 թ. ծնված Օնիկ Ս.-ին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Փետրվարի 6-ին, ժամը 19.40-ի սահմաններում, «Ֆոլքսվագեն Գոլֆ» մակնիշի ավտոմեքենան Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23 փողոցում վրաերթի է ենթարկել 1988 թ. ծնված Ռուբիկ Ս.-ին, որը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:

Բոլոր դեպքերով կատարվում է քննություն: