Ամերիկյան քոլեջների առաջին կուրսեցիների սերունդը, որն ուսումը սկսել է 2014 թվականին, տարիների ընթացքում առաջին անգամ ամենից միայնակն ու «անմեղն» է: Այս մասին գրում է Bloomberg-ը:
Կալիֆորնիական համալսարանի հետազոտության տվյալների համաձայն, առաջին կուրսեցիների միայն 18%-ն է շաթաբական 16 ժամից ավելի անցկացնում հասակակիցների հետ: Դա քոլեջի ուսանողների սոցիալիզացիայի ամենացածր մակարդակն է 1987 թվականից, երբ սկսեցին ուսումնասիրել այդ հարցը:
Առաջին կուրսեցիների գրեթե 40%-ն ընկերների հետ 5 ժամից ավելի չի անցկացնում: Հարցված ուսանողների միայն 8%-ն է հայտարարել, որ դպրոցի ավարտական դասարանում երեկույթներին շաբաթական առնվազն 6 ժամ է հատկացրել: Ըստ Gazeta-ի, 1987 թվականին երեկույթների սիրահար է եղել շրջանավարտների 34%-ը:
Բացի այդ, երեկույթների գնալու փոխարեն, ուսանողները «խնայած» ժամանակն անցկացնում են համացանցում: Եթե 2007 թվականին առնվազն 6 ժամ սոցիալական ցանցերում անցկացնող առաջին կուրսեցիները շուրջ 19% էին կազմում, ապա հիմա այդ ցուցանիշը հասել է 27%-ի:





























