Փրկարար ծառայությունը փետրվարի 7-ին, ժամը 20.09-ին ահազանգ է ստացել, որ Երեւանի Թբիլիսյան խճուղում` բենզալցակայանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են «ԳԱԶ-2410» մակնիշի 23LL695 պ/հ եւ «Լադա 010» մակնիշի 34TU161 պ/հ ավտոմեքենաները: «ԳԱԶ 2410» մակնիշի ավտոմեքենայի ուղեւորներ Խ. Խ.-ը (ծնվ. 1955թ.) եւ Հ. Վ.-ը (ծնվ.1958թ.) տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են «Սրբ. Գր. Լուսավորիչ» ԲԿ, որտեղ բժիշկները Խ.Խ.-ի առողջական վիճակը գնահատել են բավարար, իսկ Հ.Վ.-ինը՝ կայուն ծանր:
Հրշեջ-փրկարարները փակել են ավտոմեքենաների գազի բալոնների փականները եւ կատարել հոսնաքազրկում:




























