Հայաստանի ՏԿԱԻՆ-ում, այսօր՝ փետրվարի 8-ին, ժամը 04.54-ին ահազանգ է ստացվել, որ միջպետական Մ-2 ավտոճանապարհի Եղեգնաձոր - Երեւան հատվածում (8-րդ կմ) տեղի է ունեցել ավտովթար. կան տուժածներ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Հայաստանի ՏԿԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ ՀՓՋ-ի օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ դեռեւս չբացահայտված հանգամանքներում՝ «ՋիԷմՍի» մակնիշի 34 CU 487 համարանիշի ավտոմեքենան միջպետական Մ-2 ավտոճանապարհի Երեւան – Մեղրի հատվածում (113-րդ կմ) դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ ընկել Արփա գետը, վարորդ Մ. Ա.-ն (ծնվ. 1976թ.) մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներով հոսպիտալացվել է Եղեգնաձորի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:
Հրշեջ-փրկարարնեն ավտոմեքենան դուրս են բերել գետից, այնուհետեւ հատուկ տեխնիկայի օգնությամբ հանել ճանապարհի երթեւեկելի հատված: