Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը եւ Գերմանիայի կանցրել Անգելա Մերկելը Ռուսաստանի եւ Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Պյոտր

Պորոշենկոյի հետ կհանդիպեն փետրվարի 11-ին, Մինսկում: Այս մասին հայտարարել է Գերմանիաիյ կանցլերի պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆան Զայբերտը, հաղորդում է Reuters-ը: http://www.reuters.com/.

Նրա խոսքով՝ 4 երկրների ղեկավարները փետրվարի 8-ի առավոտյան հեռախոսազրույց են ունեցել, սակայն մանրամասների մասին չի հաղորդվում: Զայբերտը նաեւ ճշտել է, որ շաբաթվա սկզբին նախատեսված է եռակողմ շփման խմբի նիստը:

ԼԻԳԱ-ի փոխանցմամբ՝ Ուկրաինայի նախագահի աշխատակազմում հաստատել են հանդիպման մասին տեղեկությունը:

Պորոշենկոյի, Օլանդի, Մերկելի բանակցությունները Պուտինի հետ, որի ժամանակ ճշգրտվել է հանդիպման ամսաթիվը, տեղի են ունեցել այսօր առավոտյան: