Ուկրաինայի անվտանգության ծառայությունը ձերբակալել է լրագրող, բլոգեր Ռուսլան Կոցաբային, որը կասկածվում է պետական դավաճանության մեջ: Այս մասին, այսօր՝ փետրվարի 8-ին, հայտնել է Ուկրաինայի անվտանգության ծառայության ղեկավարի խորհրդական Մարկիյան Լուբկիվսկին, հաղորդում է «Ուկրաիսկայա պրավդան»:

Լուբկիվսկիի խոսքով՝ Կոբացայի գործողություններում կան հանցագործության նշաններ, որոնք նախատեսված են Ուկրաինայի քրեական օրենսգրքի 11-րդ հոդվածի 1-ին մասով եւ 114-րդ հոդվածի 1-ին մասով:

Կոբացայի ձերբակալման ժամանակ նյութեր են առգրավվել, որոնք կարող են ապացուցել նշված հոդվածներով կատարված հանցագործությունների առկայությունը:

«Այսօր դատարանը պետք է Կոբացայի նկատմամբ խափանման միջոց ընտրելու որոշում կայացնի»,-հավելել է ՈՒԱԾ ղեկավարի խորհրդականը:

Ինչպես հայտնի է, ավելի վաղ լրագրող Ռուսլան Կոբացան դիմել էր Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյին՝ հայտարարելով, որ պատրաստ է «նստել, որքան նախատեսված է օրենքով», բայց բանակ չի գնա: