HSBC բանկի շվեյցարական մասնաճյուղը գաղտնի հաշիվներ է տրամադրել հանցագործներին, այդ թվում թմրամիջոցների եւ զենքի առեւտրականներին, ինչպես նաեւ օգնել են հաճախորդներին հարկերից խուսափելու հարցում: Այս մասին ասվում է հոդվածում, որը հրապարակվել է Լրագրողական հետաքննությունների միջազգային կոնսորդումի (ICIJ) կայքում:

2005-2007 թվականների բանկի փաստաթղթերում, որոնք հայտնվել են լրագրողների ձեռքին, 30 հազար հաշիվների մասին տեղեկատվություն կա, որոնցում պահվում է՝ մոտ 120 մլրդ դոլար: Հետաքննության տվայլներով՝ բոլորից շատ բանկում գումար է պահել Վենեսուեալայի կառավարությունը՝ մոտ 12,6 մլրդ դոլար:

Գաղտնի տեղեկատվությունը Le Monde թերթին եւ ICIJ-ն է փոխանցել Քրիսթին Լագարդը, որը այդ ժամանակ զնաղեցրել է Ֆրանսիայի ֆինանսների նախարարի պաշտոնը: Իսկ փաստաթղթերը Լագարդին է տրամադրել HSBC բանկի աշխատակից Էրվե Ֆալչիանին: Նա աշխատանքից ազատվելիս գողացել է 5 դիսկ, հաղորդում է Lenta-ն:

Բանկի լոնդոնյան շտաբ-բնակարանում հայտարարել են, որ HSBC-ն խոստովանում է իր մեղքը եւ ընդունում իր պատասխանատվությունը իր շվեյցարական մասնաճյուղի ոչ իրավաչափ գործողությունների համար: