Չիլիում հայտնաբերել են 54 տարի առաջ Անդերում աղետի ենթարկված օդանավի կտորները: Associated Press-ի փոխանցմամբ՝ Douglas DC-3 օդանավի կտորները պատահաբար հայտնաբերել են ալպինիստները:

Արշավախմբի մասնակիցները հայտնել են, որ օդանավի կտորները գտնվում են 3200 մետր բարձրության վրա, երկրի մայրաքաղաք Սանտյագոյից 360 կմ դեպի հարավ: Ալպինիստներից մեկը՝ Լեոնարդո Ալբորնոսը հայտնել է, որ օդանավի ֆյուզելաժի մեծ մասն ամբողջական է մնացել: Դեպքի վայրում նրանք գտել են նաեւ զոհերի մարմինների մասունքներ: Վթարի կոնկրետ վայրը գաղտնի է պահվում, հաղորդում է Lenta-ն:

Չիլիի LAH ավիաընկերությանը պատկանող օդանավը վթարի է ենթարկվել 1961 թվականի ապրիլի 3-ին, որի հետեւանքով զոհվել էր 24 մարդ, այդ թվում Չիլիի Green Cross պրոֆեսիոնալ ֆուտբոլային ակումբի 8 խաղացողները: