Ավստրալիայի արեւելքում շնաձուկը կծել է երիտասարդի ոտքը, որի հետեւանքով նա մահացել է: Հարձակումը տեղի է ունեցել հայտնի Բալին քաղաքի մոտ գտնվող Շելլի ծովափում, Բրիսբենից 187 կմ դեպի հարավ:
«Կարծում ենք, նա ճապոնացի է, բայց հետաքննությունը շարունակվում է: Այսօր առավոտյան, ժամը 09.45-ի սահմաններում, նա շնաձկան հարձակման զոհ է դարձել»,-«Ֆրանս Փրես»-ին հայտնել են ոստիկանությունից: Սերֆերներն օգնել են տղամարդուն դուրս գալ ջրից եւ նրան առաջին օգնություն են ցուցաբերել, բայց դա չի օգնել, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:
«Այս պահին մենք կարծում ենք, որ նա մահացել է արյան կորստից, չնայած մարդիկ հերոսաբար փորձել են փրկել նրան»,-հայտարարել է ոստիկանության աշխատակիցը:
Դրանից մեկ օր առաջ շնաձուկը Բայրոնի ծոցում վիրավորել էր 35-ամյա սերֆերին, որից հետո այդ շրջանում ծովափը փակել էին:



























