Առնվազն 10 մարդ է զոհվել, եւս 20-ը՝ վիրավորվել Վիետնամի հարավում երկու ավտոբուսների բախման հետեւանքով։ Վթարը տեղի է ունեցել երկուշաբթի առավոտյան Բինթհուան գավառում՝ Հոշիմին քաղաքից 200 կմ հեռավորության վրա, գրում է ՏԱՍՍ-ը

Ինչպես հաղորդում են ճանապարհային ոստիկանության ներկայացուցիչները, մայրուղու վրա բախվել են երկու միջքաղաքային ավտոբուսներ։ Դեռեւս անհայտ պատճառներով երկրի կենտրոնական Նգեան գավառից շարժվող ավտոբուսը դուրս է եկել հանդիպակաց գիծ եւ բախվել Հոշամին ուղեւորվող մարդատար ավտոբուսին։