Ադրբեջանի իշխանությունները մինչեւ հիմա Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի Բաքվի պատվիրակության ներկայացուցիչներին դեռեւս թույլ չեն տվել այցելել գերի Արսեն Բաղդասարյանին:

ԿԽՄԿ-ի երեւանյան պատվիրակության հաղորդակցության ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին NEWS.am-ի թղթակցին տեղեկացրեց, որ ԿԽՄԿ-ի ներկայացուցիչները դեռեւս չեն այցելել գերուն. «ԿԽՄԿ-ն այդ հարցով դեռեւս բանակցում է համապատասխան մարմինների հետ»:

Արցախի Հանրապետության զինված ուժերի նախկին պայմանագրային զինծառայող Արսեն Բաղդասարյանը գերեվարվել է անցյալ տարվա դեկտեմբերի 26-ին: Գերուն այցելելուց թույլտվություն չտալու պաշտոնական պատճառները չեն հաղորդվում:

Հավելենք, որ Ադրբեջանի իշխանությունների այս պահվածքը Ժնեւի կոնվենցիայի խախտում է: