Հայտնի է, որ հունվարին ամերիկյան դոլարը Հայաստանում տարեկան կտրվածքով ամրապնդվեց 16.8%-ով: Նշենք, որ դոլարի փոխարժեքը հիմնականում բարձրացավ անցյալ տարվա դեկտեմբերին:

Գաղտնիք չէ, որ փոխարժեքի նման կտրուկ տատանումները հանգեցնում են առեւտրականների կողմից ապրանքների գների «շտկումների»: Ընդ որում, մեր ձեռներեցները բարձրացնում են նաեւ այն ապրանքների գները, որոնք ձեռք են բերել դեկտեմբերից շատ առաջ: Տրամաբանությունը «երկաթե» է. հետագա գնումների համար դոլար ձեռք բերելու նպատակով ավելի շատ դրամ է հարկավոր: Ահա եւ «թուլացած» ազգային արժույթի պաշարներ են հավաքում:

Ներկայացնենք հունվարի պաշտոնական վիճակագրական տվյալները՝ առանձնացնելով ապրանքներ, որոնց ռեսուրսներն ամբողջությամբ ձեւավորվում են ներմուծման հաշվին: Եվ այսպես, սառնարանի մանրածախ միջին գինը մեկ տարվա ընթացքում աճել է 14.7%-ով, լվացքի մեքենայինը՝ 23.0%-ով, փոշեկուլինը՝ 15.4%-ով: Հեռուստացույցը թանկացել է 19.0%-ով, նվագարկչինը՝ 16.2%-ով:

Պաշտոնական վիճակագրությունից բացի, նաեւ գնորդներից ստացված տեղեկություններ կան: Նրանց խոսքով, բառացիորեն մեկ ամսվա ընթացքում (դեկտեմբերից հունվար) հեռուստացույցի հստակ մոդելի գինն աճել է 15%-ով: Ավելացել են նաեւ այդ խմբի այլ ապրանքների գները: Արդյունքում, հայրենական ձեռներեցներն ավելի շատ եկամուտ են ստանում, քան հարկավոր է: Իսկ վնասը կրում են գնորդները:

Նշենք, որ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի պարտականությունների մեջ է մտնում այդպիսի փաստերի բացահայտումը եւ խախտողներին պատասխանատվության կանչելը: