Չինաստանում ոստիկանությունը Ցզյանսի գավառի Ֆուչժոու քաղաքի տարեց բնակչի է ձերբակալել: Պոտենցիան բարձրացնելու համար կանոնավոր կերպով դեղամիջոցներ ընդունող ծերունում կասկածում են սեփական կնոջը սպանելու մեջ: Պատճառն անհաջող սեքսն է: Կասկածյալի խոսքով, ինքը դադարել է հետաքրքրել իր կնոջը:
Սպանությունն իրականացվել է փետրվարի 5-ի վաղ առավոտյան: 75-ամյա Չժոուն սպասել է, մինչեւ կինը քնի, ապա թեյի գավաթով մահացու ծեծել նրան:
Ըստ That's-ի, դրանից հետո Չժոուն հաբեր է կուլ տվել՝ ինքնասպան լինելու համար: Սակայն տեղական պաշտոնյաներից մեկը փրկել է նրան, ով եկել էր Չժոուների ընտանիքին տեսակցության:
Հետաքննության տվյալներով, Չժոուն դեղատան մշտական հաճախորդ է եղել, որտեղ սովորաբար վիագրա եւ սեռական ակտիվությունը խթանող այլ միջոցներ է գնել:
Տղամարդը քննիչներին ասել է, որ սպանության պատճառը սեռական անհամատեղությունն է: Չնայած մեծ քանակությամբ խթանող միջոցներ ընդունելուն, տարեց չինացին այլեւս չի կարողացել բավարարել կնոջը, եւ վերջինը, ինչպես Չժոուն է ենթադրում, դավաճանել է իրեն:



























