Չինական իշխանությունները 7.600 զուգարանի թուղթ են առգրավել, որոնց վրա պատկերված է եղել Հոնկոնգի վարչակազմի ղեկավար Լյան Չժենինը: Ըստ Associated Press-ի, նաեւ նրա պատկերով 20 հազար տուփ անձեռոցիկ է առգրավվել:
Հոնկոնգի Դեմոկրատական կուսակցությունը պատրաստվում էր դրանք վաճառել լուսնային օրացույցով Նոր տարվա տոնին:
Անցյալ տարի դեմոկրատները շուրջ 12.900 դոլար էին հավաքել՝ Լյան Չժենինի պատկերով 4 հազար զուգարանի թուղթ վաճառելով:
Mignews-ի փոխանցմամբ, նոր խմբաքանակը պատվիրվել է Դեմոկրատական կուսակցության անդամ չհանդիսացող անձի անունով: Սակայն իշխանություններին դա չի խանգարել անսպասելի ստուգումներ անցկացնել ձեռնարկությունում, ինչից հետո Հոնկոնգ ուղարկվելիք անձեռոցիկներն ու զուգարանի թուղթն առգրավել է:





























