Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ով սովոր էր ամեն առիթով հայհոյել Twitter-ը եւ այն մարդկության գլխին փորձանք անվանել, արդեն գրանցվել է Twitter-ում եւ առաջին հաղորդագրություն է թողել։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իր առաջին tweet-ը թողել է փետրվարի 9-ին՝ ծխելը թողնելու միջազգային օրը, եւ իր ուղերձի բովանդակությունն էլ հենց ծխելու դեմ է եղել։
«Ծխախոտը թե ծխողի, թե շրջապատի առողջությունը լրջորեն թունավորում է։ Աշխարհում 6 մլն մարդ ծխելու հետեւանքով, 600 հազարն էլ ծխախոտի ծուխը շնչելու հետեւանքով մահանում են։ Այսօր ծխելը թողնելու օրն է։ Այդ թույնի դեմ դու էլ կամք ցույց տուր եւ մի հանձնվիր ծխախոտին»,-գրել է Էրդողանը։





























