Հարավային Քալիֆորնիայում առեւտրի կենտրոններից մեկի մոտ նորածին երեխայի են գտել։ Տեղական իշխանությունները պնդում են, որ կինը, որը ներկայանում է որպես երեխայի ծննդյան ականատես, իրականում նրա մայրն է։ Դեպքը տեղի է ունեցել Լեյքվուդում։ Լոս Անջելես շրջանի շերիֆի գրասենյակի փոխանցմամբ, երեխային գտել է պատահական անցորդը, որը ուտելիք էր որոնում։ Նա խոտերի մեջ երեխայի է տեսել եւ բերել է նրան հրշեջ ծառայություն։ Փոքրիկին տեղափոխել են հիվանդանոց, ըստ բժիշկների նրա վիճակը կայուն է, հաղորդում է Americaru-ն։

Ավելի ուշ իրավապահներին է դիմել 35-ամյա կին, որը հայտնել է, թե երեխայի ծնվելու ականատեսն է։ Հարցաքննության ընթացքում ոստիկանները պարզել են, որ կին արնահոսում է։ Նրանցից ԴՆԹ-ի նմուշ են վերցրել եւ ուղարկել փորձաքննության։