«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ առաջիկայում «Արմսվիսբանկ»-ն ու «Արցախբանկ»-ը կհայտարարեն իրենց միավորման մասին: «Արցախբանկ»-ից «Ժողովուրդ»-ին պատասխանեցին, որ իրենք շարունակում են իրենց բնականոն հունով աշխատել, եւ բանկի ներսում նման թեմայի շուրջ քննարկումներ տեղի չեն ունենում:

Բայց մենք տեղեկացանք, որ «Արցախբանկ»-ի 43.1 տոկոս բաժնեմասը եւ «Արմսվիսբանկ»-ի 80 տոկոս բաժնեմասը պատկանում են նույն մարդուն՝ Վարդան Սիրմաքեսին: Ինչպես հայտնի է՝ բանկերի միաձուլման համար առանցքային որոշումը պետք է կայացնեն բաժնետերերը: Իսկ երկու բանկում միեւնույն բաժնետիրոջ առկայությունը նման որոշման կայացումն առավել քան հեշտացնում է: Ի դեպ, նույն գործարարը նաեւ ժամացույցների «Ֆրանկ Մյուլլեր Ուոչլանդ» ընկերության հիմնադիրն է եւ սեփականատերը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: