Չինաստանի Շանդուն նահանգում շրջվել է պետական ծառայողներ տեղափոխող ավտոբուսը, որի հետեւանքով զոհվել է 7 մարդ, եւս 14-ը վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»՝ վկայակոչելով տեղի իշխանությունների տվյալները:

Ավտոբուսի բոլոր ուղեւորները պետծառայողներ են եղել եւ աշխատում են Լինյի մարզի վարչակազմի զբոսաշրջության բաժնում:

Տուժածների վիճակը կայուն է: Փորձագետները հետաքննում են տեղի ունեցածը: