Կոլումբիայի ոստիկանությունը պանամական նավում մեկ տոննա կոկաին է առգրավել Նուեվո Պուերտո նավահանգստում, հաղորդում են տեղի իրավապահ մարմինները:
Թմրանյութը եղել է զուգարանի թղթի արկղերում եւ պետք է հասներ Կարիբյան Կյուրասաո կղզի: Ոստիկանության փոխանցմամբ՝ տեղում ձերբակալվել է երեք մարդ, որոնք առնչություն են ունեցել նման խոշոր քանակի կոկաինի հետ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Կյուրասաո կղզուց կոկաինը պետք է ուղեւորվեր Եվրոպա, նշում է El Heraldo պարբերականը:



























