Շվեդիայի կառավարությունը համաձայնել է քննարկել Էկվադորի առաջարկը՝ աղմկահարույց Wikileaks-ի կայքի հիմնադիր Ջուլիան Ասանջի նախնական բանտարկության ժամկետները կրճատելու վերաբերյալ: Այս մասին փետրվարի 9-ին Sputnik գործակալությանը տված հարցազրույցում նշել է ՄԱԿ-ում Էկվադորի մշտական ներկայացուցիչ Մարիա Ֆերնանդա Էսպինոսան, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Նրա խոսքով՝ Շվեդիայի կառավարությունը իր որոշման մասին պետք է հայտնի մինչեւ 2015-ի հուլիս:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Էկվադորի իշխանությունները նախատեսում են ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով խորհրդի 28-րդ նստաշրջանում քննարկել Ասանջի հարցը: