Ճապոնիայի Ֆուկուսիմա նահանգում տեղացած ուժեղ ձյան պատճառով մի քանի ժամ շարունակ խցանված է եղել 100 ուղեւոր տեղափոխող գնացքը։ Այս մասին հյատնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով JR երկաթուղային ընկերությանը։

Ուղեւորները գնացքում անցկացրել են մոտ 4 ժամ,  որից հետո նրանց տարհանել են։ Տուժածների մասին որեւէ տեղեկություն չի հաղորդվում։

Կենտրոնական Ֆուկուի նահանգում բնության տարերքը խոշոր ձնակույտեր է առաջացրել։ Շուրջ 200 մեքենա մի քանի ժամ շարունակ խացնված է մնացել ավտոմայրուղիներից մեկի վրա։ Այս պահին այնտեղ աշխատում են ձնահավաք մեքենաները։ Երթեւեկությունը մասամբ վերականգնվել է։ 

Անցյալ գիշեր Ճապոնիայի հյուսիս-արեւմուտքում եւ մի շարք կենտրոնական նահանգներում առատ ձյուն է տեղացել։ Որոշ շրջաններում ձյան բարձրությունը հասել է 60-70 սմ։