Անհայտ անձինք Փարիզում գտնվող Չապլինի միության գրասենյակից գողացել են առաջին «Օսկարը»։ Այս մասին գրում է Le Parisien-ը՝ վկայակոչելով տեղի ոստիկանությանը։
Նշվում է, որ արձանիկի արժեքը կազմում է 1 մլն դոլար։ Միության գրասենյակից անհետացել են նաեւ Չապլինի գրիչները, որոնցից յուրաքանչյուրն արժի 90 հազար դոլար։ «Կողոպտիչները տարել են միայն նշված առարկաները, ուրիշ որեւէ բան չի կորել։ Նրանք լավ տեղեկացված են եղել»,- նշել են ոստիկանության անանուն աղբյուրները։ Գործի առթիվ տարվում է հետաքննություն, գրում է Gazeta-ն։
Չարլի Չապլինը «Օսկարի» է արժանացել երկու անգամ՝ 1929թ. եւ 1972թ։ Առաջինը շնորհվել է արվեստի բնագավառում ունեցած մեծ ներդրումների համար, իսկ երկրորդը՝ «ֆիլմի լավագույն երաժշտություն» անվանակարգում։



























