ԱՄՆ-ում նավթի արդյունահանման աճի կանխատեսումների ֆոնի վրա երեքշաբթի շուկայում նավթի գինը անկում է գրանցել։ Այս մասին գրում է Bloomberg-ը։ Brent տեսակի նավթի մարտ ամսվա ֆյուչերսները Լոնդոնի ICE Futures բորսայում նվազել են 1.42 տոկոսով։ Մեկ բարել նավթի գինը կազմել է 57.51 դոլար։ Երկուշաբթի՝ բորսան փակելիս, մեկ բարել նավթն արժեր 58.34 դոլար։
Նյու Յորքի էլեկտրոնային ապրանքային բորսայում WTI տեսակի նավթի մարտ ամսվա ֆյուչերսները այս պահի դրությամբ նվազել են 0.81 դոլարով եւ կազմում են 52.05 դոլար մեկ բարելի դիմաց։ Նախորդ շրջանի ավարտին պայմանագիրը թանկացել էր 1.17 դոլարով եւ կազմում էր 52.86 դոլար մեկ բարելի դիմաց, գրում է «Ինտերֆաքս»-ը։
Համաձայն Միջազգային էներգետիկ գորածակալության կանխատեսումների՝ ԱՄՆ-ում նավթի արյդունահանումը ընթացիկ տասնամյակի ավարտին կաճի մինչեւ 5.2 մլն բարել մեկ օրում։ Անցյալ տարի այն կազմել է 3.6 մլն բարել մեկ օրում։





























