ՌԴ Դատախազությունը Սոչիի առաջին ատյանի դատարանին է հանձնել ՀՀ քաղաքացի Աշոտ Առաքելյանի հանդեպ հարուցված քրեական գործը։ Նշենք, որ վերջինս ՌԴ-ում գտվելիս կեղծ ահազանգ է կատարել ոստիկանություն՝ հայտնելով, թե Կրեմլում պայթյուն է նախապատրաստվում։ Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Միջադեպը, որի պատճառով 37-ամյա Առաքելյանը ձերբակալվել է, տեղի էր ունեցել հունվարի 15-ին։
«Հետաքննության տվյալներով՝ ՌԴ տարածքում անօրինական հիմունքներով գտնվող ՀՀ քաղաքացին, ցանկանալով ուշադրություն գրավել, զանագահարել է Սոչի քաղաքի ներքին գործերի վարչության հերթապահ մաս եւ հայտնել Կրեմլում նախապատրաստվող պայթյունի մասին»,- ասված է հայտարարության մեջ։
Մեղադրյալին սպառնում է մինչեւ 3 տարի ազատազրկում «ահաբեկչական ակտի մասին գիտակցաբար կեղծ հայտարարություն տարածելու» հոդվածով։
Դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը եւ քրեական գործի հետ մեկտեղ ուղարկել շրջանի առաջին ատյանի դատարան։




























