ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը ողջունել է Հայաստանում եւ Ադրբեջանում ԱՄՆ նոր դեսպաններին։
«Մենք ողջունում ենք ԱՄՆ երկու նոր դեսպաններին՝ Հայաստանում՝ Ռիք Միլզին եւ Բոբ Սեքութային՝ Ադրբեջանում։ Ես անհամբերությամբ սպասում եմ Ղարաբաղի հարցում ձեզ հետ մեր համատեղ աշխատանքին»,- գրել է նա իր միկրոբլոգում։
Հիշեցնենք, որ Հայաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնական երդմնակալության արարողությունը տեղի է ունեցել փետրվարի 6-ին Վաշինգտոնում։





























