Փետրվարի 9-ին, ժամը 09.20-ին, ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները Երեւանի Րաֆֆու փողոցի թիվ 85 շենքի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1992 թ. ծնված Արման Ն.-ին եւ 1991 թ. ծնված Աշոտ Ա.-ին, իսկ ժամը 09.40-ին Սվաճյան փողոցի թիվ 40 շենքի մոտից` 1996 թ. ծնված Էլզա Մ.-ին եւ 1992 թ. ծնված Արտյոմ Դ.-ին` վերջինիս վարած «Մերսեդես Ե-320» մակնիշի ավտոմեքենայով:
Խուզարկությամբ Արման Ն.-ի մոտից հայտնաբերվել է 11.7 սմ շեղբի երկարությամբ գաղտնի փականով ծալովի դանակ, ռետինե սեւ բռնակով բացովի երկաթյա զսպանակավոր մահակ, ռետինե բռնակով` 38 սմ ընդհանուր երկարությամբ պտուտակահան, լապտեր, կանացի սեւ զուգագուլպայից պատրաստված դիմակ, մեկ զույգ կենցաղային ռետինե ձեռնոց եւ 100 դոլար անվանական արժողության ակնհայտ կեղծ 3 թղթադրամ, իսկ Աշոտ Ա.-ի մոտից` կանացի սեւ զուգագուլպայից պատրաստված դիմակ եւ մեկ զույգ շինարարական ձեռնոց:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:




























