Փետրվարի 10-ին աշխատանքային այցով Երեւանում գտնվող Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը հանդիպել է Հարավային Կովկասի եւ Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերի հետ եւ քննարկել Եվրամիության եւ Արցախի միջեւ համագործակցության հնարավորություններն ու հեռանկարները։
ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ Կարեն Միրզոյանը կարեւորել է Արցախ ԵՄ ներկայացուցիչների անարգել մուտքի ապահովումը եւ հրավիրել Հերբերտ Զալբերին իր մանդատի շրջանակներում այցելել ԼՂՀ՝ տեղում ծանոթանալու առկա իրողություններին։
Անդրադարձ է կատարվել նաեւ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի շուրջ ստեղծված իրավիճակին: Այս համատեքստում կողմերը երկուստեք կարեւորել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերը եւ դրանց օժանդակելու անհրաժեշտությունը։





























