Arte ֆրանս-գերմանական մշակութային հեռուստաալիքը oրերս Լեռնային Ղարաբաղի մասին 42 րոպե տեւողությամբ ֆիլմ է ցուցադրել, որը հանդիսանում է «Աշխարհի լեռները» խորագրով ֆիլմաշարի մասերից մեկը: Ինչպես NEWS.am-ին հայտնում են Ֆրանսիայում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մշտական ներկայացուցչությունից, ֆիլմի ռեժիսորն է Ժան-Մարի Բարրերը:
Ֆիլմի ցուցադրումից 7 օր հետո այն ֆրանսերեն եւ գերմաներեն լեզուներով կարելի է դիտել Arte հեռուստաալիքի կայքէջում` հետեւյալ հղումներով .
http://videos.arte.tv/fr/videos/les_montagnes_du_monde_13_20_-3313482.html (ֆրանսերեն)
http://videos.arte.tv/de/videos/auf_den_gipfeln_der_welt_13_20_-3313482.html (գերմաներեն)



























