«Հայկական ժամանակ» թերթը գրում է. Ըստ մեր տեղեկությունների, այս հինգշաբթի օրը սպասվող Հանրապետական կուսակցության խորհրդի  նիստում քննարկվելու է սահմանադրական փոփոխությունների հարցը:

Այս առթիվ թերթը զրուցել է ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի հետ.

Պարոն Բաղդասարյան, մեր տեղեկություններով, հինգշաբթի օրը սահմանադրական հանրաքվեի հարցն է քննարկվելու, այդպե՞ս է:

Բնականաբար, ժամկետի մեջ է արդեն նախագահի ասածը, եւ սահմանադրական փոփոխությունների հետ կապված խորհրդի նիստում կծավալվի քննարկում:

Ինչպիսի՞ն է տրամադրվածությունը:

Մարտական, օբյեկտիվ եւ խորհրդի նիստից հետո արդյունքները կտեսնեք:

Բայց ԲՀԿ-ն կարծես թե շարունակում է նույն կտրուկ արմատական հայտարարությունները հանրաքվեի հետ կապված եւ դեմ է դրամ:

ԲՀԿ-ի հետ կապված ինձ հարց մի տվեք. ԲՀԿ-ն հո մեր արբանյակը չի՞, որ իմանանք՝ ԲՀԿ-ն ինչ է անում: Բա մարդիկ մարտավարություն ունեն, պիտի իրենց մարտավարությունն ինչ-որ ձեւով ցուցաբերեն, դա իրենց քաղաքական խորհրդի գործն է, ես չեմ ուզում մեկնաբանել ընդհանրապես նրանց հայտարարությունները կամ նրանց քայլերը:

Իսկ եթե հզոր հանրահավաքային ալի՞ք սկսեն դրա դեմ:

Ինչի՞ համար պիտի սկսեն: Այդ տղային ծեծելո՞ւ համար, Մանուկյան Արամի համար ինչո՞ւ չարեցին, Գյումրիի դեպքերի համար ինչո՞ւ չարեցին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: