Հարավային Կորեայում, Ինչհոն միջազգային օդանավակայանի մոտ այսօր՝ փետրվաի 11-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել, որի հետեւանքով զոհվել է առնվազն երկու մարդ, եւս 6-ը գտնվում են ծանր վիճակում:
Կամրջի վրա միմյանց են բախվել մոտ 100 ավտոմեքենաներ, այդ թվում դպրոցականների տեղափոխող ավտոբուս: Ներկայումս Ինչհոնի շրջանում, որը գտնվում է Սեուլից 70 կմ հեռավորության վրա, ուժեղ մառախուղ է, որն էլ հենց վթարի պատճառ է դարձել:
Դեպքի վայրում աշխատում են հրշեջ ծառայությունները, փրկարարներն ու իրավապահները:





























