Եմենում տեղի ցեղերի եւ հուսիների միջեւ զինված բախումների հետեւանքով զոհվել է 10 մարդ, գրում է Al Arabiya-ն։ Առնվազն 15 մարդ վիրավորվել է։
Բախումները տեղի են ունեցել Եմենի հարավային Ռադա քաղաքում, գրում է Gazeta-ն։
Ավելի վաղ Եմենում իշխանությունը գրաված հուսիների շարժման առաջնորդը հայտարարել էր երկրում կայունություն հաստատելու իր առաջնային նպատակների մասին։





























