Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել է, որ մեկնում է Մինսկ, որպեսզի առանց որեւէ պայմանների դադարեցնի կրակը եւ քաղաքականն երկխոսություն սկսի: Այս մասին հաղորդում է Ուկրաինայի նախագահի կայքը:
«Մենք երկրի ներսում փոխզիջում կգտնենք: Մենք պետք է պաշտպանենք խաղաղությունը, պաշտպանենք Կրամատորսկ քաղաքի անդորրը, պետք է պաշտպանենք Ուկրաինան: Հենց դրա համար ես մեկնում եմ Մինսկ, որպեսզի անհապաղ, առանց նախապայմանների դադարեցնեմ կրակը եւ քաղաքական երկխոսություն սկսեմ: Մենք ինքներս խնդիրը կլուծենք»,-ասված է հաղորդագրությունում:
Նախօրեին տեղի է ունեցել ուկրաինական ճգնաժամի հարցով շփման խմբի հանդիպումը:





























