HSBC Suisse բանկը իր հաճախորդներին ակտիվորեն առաջարկել է օգտվել գործող սխեմայից, որը հնարավորություն էր  տալիս խուսափել Շվեյցարիայի եւ Եվրամիության միջեւ կնքված համաձայնությամբ նախատեսված  հարկերից ։ Այս մասին գրում է The Guardianс-ը՝ վկայակոչելով HSBC-ի փաստաթղթերին։

Պարբերականի տվյալներով՝ առաջին անգամ հայտնի է դարձել, որ բանկի շվեյցարական մասնաճյուղը իր հաճախորդների հարկային սխեմաներում  ոչ թե «պասիվ կողմ է», այլ ավելի շուտ ակտիվ կերպով «շուկայական մեխանիզմներ» է մշակել, որոնք թույլ են տվել սաբոտաժի ենթարկել Շվեյցարիայի եւ ԵՄ-ի միջև կնքված հարկային գործարքը։

Շվեյցարիայի եւ ԵՄ-ի միջև այդ համաձայնագիրը ստորագրվել էր 2003թ .եւ թույլ էր տալիս ԵՄ քաղաքացիներին շվեյցարական անանուն հաշիվներում միլիարդներ թաքցնել, ասված է հոդվածում։ Դրան ի պատասխան՝ շվեյցարական բանկերը, եւ այդ թվում՝ HSBC-ն, պետք է իրենց «գաղտնի» հաճախորդներից որոշ հարկեր հավաքեին եւ դրանք հանձնեին Մեծ Բրիտանիային եւ ԵՄ այլ անդամ երկներին՝ իբրեւ հարկերից անանուն խուսափողներից ստացած վնասի փոխհատուցում,գրում է Gazeta-ն։

Սակայն HSBC-ն սխեմա էր մշակել, որի շնորհիվ հարկերից խուսափողները հնարավորություն ունեին ազատվել նաեւ այդ վճարումներից։ Մեխանիզմի էությունը հետեւյալն է. վնասի փոխհատուցման դիմաց վճարվող հարկը վերաբերում էր միայն ֆիզիկական անձանց խնայողություններին։ Եվ բանկի շվեյցարական մասնաճյուղը առաջարկել է հաճախորդների «գաղտնի առձեռն գումարները» փոխանցել հատուկ կորպորատիվ հաշվեհամարների վրա, որոնցից այդ գումարները չէին գանձվում, գրում է թերթը։