Երեք ամերիկացի ծովակալներ տուգանվել են կապված ԱՄՆ ռազմածովային ուժերում ծագած կոռուպցիոն սկանդալի հետ, հաղորդում է ամերիկյան նավատորմի մամուլի ծառայությունը:

Տարածված հաղորդագրությունում նշվում է, որ «այդ ծովակալները նվերներ են ընդունել, 2006-2007 թթ խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում ծառայության գտնվելու ընթացքում մասնակցել են առեւտրային ձեռնարկությունների աշխատանքին»,- հաղորդում է «Ինտերֆաքսը»:

ԱՄՆ ՌԾՈՒ կոռուպցիոն սկանդալի շրջանակներում ավելի վաղ մեղադրանքներ էին առաջադրվել նավատորմի մի շարք սպաների, նրանցից մեկը կալանավորվել է: