Մալայզիայում հայտնի քաղաքական ծաղրանկարիչը ձերբակալվել է նույնասեռականության  մեջ մեղադրվող երկրի ընդդիմադիր առաջնորդ Անվար Իբրահիմի դատավճիռը քննադատելու համար։

Զուլքիֆի Անվար Ուլհաքին, որը նաեւ հայտնի է Զունար անունով, կասկածում են խռովություն հրահրելու մեջլ Ավելի վաղ նա Թվիթերում  կարծիք էր հայտնել, որ վճիռը կայացրած դատավորների վրա ճնշում են գործադրել իշխանությունները։

Երեքշաբթի դատարանը հաստատել է Իբրաիհմի դատավճիռը, որին անցյալ տարվա մարտին դատապարտել էին 5 տարվա ազատազրկման տղամարդու հետ սեռական հարաբերություններ ունենալու պատճառով։ Այս մասին գրում է BBC-ի Ռուսական ծառայությունը։

Ընդդիմադիր գործիչը համարում է, որ մեղադրանքները քաղաքականապես մոտիվացված են եւ ուղղված են նրա գործունեության խոչընդոտմանը։

Դիտորդները ընդդիմադրին համարում են իշխող կոալիցիային սպառնացող հիմնական քաղաքական ուժը։