Երեւան-Մոսկվա թռիչք իրականացնող SU 1863 չվերթի ուղեւորները բարեհաջող ժամանել են Մոսկվա եւ վայրէջք կատարել «Շերեմետեւո» օդանավակայանում։ Նշենք, որ ինքնաթիռը հարկադիր վայրէջք էր կատարել Վոլգոգրադում հոլանդացի անկարգ ուղեւորի պատճառով։ Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում կատարելով «Աերոֆլոտ» ավիաընկերության պաշտոնական ներկայացուցչին։
Ինքնաթիռը Հոլանդիայի քաղաքացու ոչ ադեկվատ վարքի պատճառով հարկադրված էր վայրէջք կատարել «Վոլգոգրադ» օդանավակայանում։ Ուղեւորն ու նրա ուղեբեռը հանվել էին չվերթից։ Մյուս ուղեւորներին լրացուցիչ սնունդ եւ խմիչք են առաջարկել եւ տեղյակ պահել կատարվածի մասին։





























