Երեւանի մետրոպոլիտենի «Գարեգին Նժդեհ» կայարանի փակուղում տեղի ունեցած խափանման պատճառով մետրոպոլիտենի «Սասունցի Դավիթ» - «Գարեգին Նժդեհ» կայարանների միջակայքում գնացքների երթեւեկությունը ժամանակավորապես կազմակերպված է միագծանի սխեմայով:
Քաղաքապետարանից հայտնում են, որ «Սասունցի Դավիթ» կայարանից մինչեւ «Բարեկամություն» կայարան մետրոպոլիտենը շարունակում է աշխատել սահմանված 5,5 րոպե միջակայքով:
Ներկայում ընթացքի մեջ են խափանման վերացմանն ուղղված աշխատանքները:





























