Ամերիկյան USA Today պարբերականը փետրվարի 10-ին թերթի առաջին էջում հրապարակել է Ուկրաինայի քարտեզը, սակայն առանց Ղրիմի, տեղեկացնում է Foreign Policy-ն։
«Այն ժամանակ, երբ Արեւմուտքը հրաժարվում է ճանաչել Ղրիմի միացումը Ռուսաստանին, դա անում է խոշորագույն թերթերից մեկը»,- գրում է Foreign Policy-ն։
Այս պահի դրությամբ պարզ չէ, Ուկրաինայի այդ քարտեզը հրապարակվել է սխալմամբ, թե խմբագրության գիտակից որոշմամբ։ USA Today-ի մամուլի քարտուղարը այս հարցին չի պատասխանել, գրում է Lenta-ն։
USA Today-ը օրական միջին տպաքանակով ամերիկյան առաջատար թերթերից է։





























