Իսպանիայի թագավոր Ֆելիպե VI-ը 20 տոկոսով կրճատել է իր աշխատավարձը: Այս մասին հաղորդում է թագավորի աշխատակազմը:
La Prensa պարբերականին տվյալներով՝ 2015-ից սկսած նոր թագավորը ամեն տարի կստանա մոտ 234 հազար եվրո աշխատավարձ, ինչը մոտ 60 հազարոց քիչ է, քան նախորդ թագավորի՝ Ֆելիպե Խուան Կարլոսի աշխատավարձը:
Արքայական տան մյուս անդամների աշխատավարձը նույնպես կկրճատվի, քանի որ դրանք անմիջականորեն կապված են թագավորի աշխատավարձի հետ:
Այսպես, թագուհի Լիտիսիայի աշխատավարձը կազմում է նրա ամուսնու աշխատավարձի 55 տոկոսը, ինչը տարեկան կազմում է 128 հազար դոլար:
Միաժամանակ նշվում է, որ պետբյուջեից արքայական տան պահպանման համար նախատեսված գումարները չեն փոխվի:





























