Ադրբեջանի իշխանությունները շարունակում են խոչընդոտել Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի Բաքվի պատվիրակության ներկայացուցիչներին այցելել հյա գերի Արսեն Բաղդասարյանին:
Դրա փոխարեն, գերուն այցելել է Խոշտանգումների դեմ կոմիտեի նախագահ Էլչին Բեհբութովը: Ինչպես հաղորդում է haqqin.az-ը, հանդիպման արդյունքում իրավապաշտպանը հայտարարել է, որ Արսեն Բաղդասարյանը ցանկանում է Ադրբեջանի քաղաքացիություն ստանալ:
«Արսեն Բաղդասարյանը չի բողոքում իր պահման պայմաններից: Նա պատմել է, թե ինչ դժվար է ապրել Հայաստանում, եւ ցանկություն է հայտնել Ադրբեջանի քաղաքացիություն ստանալ»,-ասել է Բեհբութովը:
Նշենք, որ ԼՂՀ զինված ուժերի նախկին պայմանագրային զինծառայող Արսեն Բաղդասարյանը գերեվարվել է 2014-ի դեկտեմբերի 26-ին: ԿԽՄԿ ներկայացուցիչների կողմից հայ գերուն այցելելու մերժման պատճառները պաշտոնապես չեն նշվում:





























