Թուրքիայի քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» (HDP) կուսակցությունը առաջիկա խորհրդարանական ընտրություններում ցանկանում է ուժեղ հայ թեկնածու ներկայացնել։

Թուրքական Rotahaber կայքի փոխանցմամբ՝ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությունը առաջիկա խորհրդարանական ընտրություններում պատգամավորի թեկնածություն է առաջարկել Դինքի տիկնոջը՝ Ռաքել Դինքին, սակայն վերջինս հրաժարվել է։

Նշվում է, որ HDP-ն շարունակում է փնտրտուքը ուժեղ հայ թեկնածու առաջադրելու ուղղությամբ։

Ավելի վաղ մամուլում տեղեկություններ էին հայտնվել, որ կուսակցության ներսում քննարկում են Դինքի որդուն՝ Արատ Դինքին առաջարկել դառնալ պատգամավորի թեկնածու HDP-ի կողմից։

Նշենք, որ Թուրքիայում խորհրդարանական ընտրություններն անցկացվելու են 2015-ի հունիսին։