Իտալիան պաշտոնական դիմում է ուղարկել շվեյցարական իշխանություններին՝ խնդրելով տեղի բանկերից մեկի պահեստից հանձնել կտավներից մեկը, որը հավանաբար պատկանում է Լեոնարդո Դա Վինչիին։ Խոսքը 1499թ. արված Իզաբելլ Դ'Էստի դիմանկարի մասին է, որը գնահատվում է 95 միլիոն եվրո, հաղորդում է Filternews-ը։
Նախկինում այն անհետացած էր համարվում, իսկ շվեյցարական բանկում այն հայտնաբերվել է 2013թ.-ին։ Իտալական ընտանիքը, որը այդ բանկում, բացի Դա Վինչիի նկարից, պահպանության էր հանձնել նաեւ ավելի քան 400 արվեստի այլ գործեր։ Իտալիայի իշխանությունները ենթադրում են, որ սեփականատերերը այն ձեռք են բերել ապօրինի ճանապարհով։





























