Վիետնամում ՀՀ դեսպան Ռաիսա Վարդանյանը, փետրվարի 10-ին, մասնակցել է լուսնային Նոր տարվա առիթով Վիետնամի Բարեկամության կազմակերպությունների միության կողմից կազմակերպված միջոցառմանը:

Միջոցառմանը մասնակցում էին Վիետնամի փոխնախագահ Նույեն Տհի Զոանը, բարձրաստիճան պաշտոնյաներ, Վիետնամում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների եւ միջազգային կազմակերպությունների ղեկավարներ, հասարակական եւ մշակութային գործիչներ, լրագրողներ:

Դեսպան Վարդանյանը առանձնազրույց է ունեցել Վիետնամի փոխնախագահ Նույեն Տհի Զոանի հետ` ներկայացնելով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առթիվ Հայաստանում եւ Սփյուռքում նախատեսվելիք միջոցառումները:

Անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղղությամբ Հայաստանի եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործադրած ջանքերին։