Սեուլի դատարանը Korean Air ավիաընկերության նախագահի աղջկան՝ 40-ամյա Չո Հեն Ային, մեղավոր է ճանաչել թռիչքների անվտանգության կանոնների խախտման մեջ, հաղորդում է Gazeta-ն՝ վկայակոչելով AP-ը:

Դատարանը Հենին մեղավոր է ճանաչել նրանում, որ նա ինքնաթիռի անձնակազմին ստիպել է փոխել չվերթի ուղղությունը: Բացի այդ, դատարանն ընդունել է, որ կինն օդանավի հրամանատարին խոչընդոտել է կատարել իր պարտականությունները:

Նրան դատապարտել են 1 տարվա ազատազրկման՝ թեեւ մեղադրող կողմը պահանջում էր 3 տարվա բանտարկություն:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Korean Air-ի ղեկավարի աղջիկը ընկույզների հետ կապված միջադեպի համար կարող է դատապարտվել 15 տարվա ազատազրկման:

Միջադեպը տեղի էր ունեցել դեկտեմբերի 5-ին: Հենը պահանջել էր դուրս անել ուղեկցորդուհուն, ով իրենց աղի ընկույզները բերել էր փաթեթավորված վիճակում: Միջադեպի հետեւանքով չվերթը ուշացել էր 20 րոպեով: