Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, թե Կուբայի նկատմամբ ԱՄՆ-ի իրականացվող շրջափակումը մարդկային տեսանկյունից ճիշտ չէ։

Թուրքական Sondakika կայքի փոխանցմամբ՝  պաշտոնական այցով Կուբա մեկնած Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը լրագրողների հետ զրույցում նշել է, թե արդյունավետ հանդիպում է ունեցել Կուբայի նախագահ Ռաուլ Կաստրոյի հետ։

Հայաստանին շրջափակման մեջ պահող Թուրքիայի նախագահ Էրդողանը շեշտել է, թե Կուբայի դեմ իրականացվող շրջափակումը  մարդկային տեսանկյունից ճիշտ չէ։

Էրդողանը նշել է նաեւ, թե Կուբայի իշխանություններին է փոխանցել Կուբայում մզկիթ կառուցելու իրենց նախագիծը։