Նյու Յորքում ավտովթարից մահացել է CBS News-ի աշխատակից Բոբ Սայմոնը: Երկար տարիներ 73-ամյա Սայմոնը «60 րոպե» հաղորդման թղթակիցն էր, հաղորդում է Gazeta-ն:

Վթարի ժամանակ լրագրողը եղել է մեքենայի ետեւի նստարանին: Վարորդը կորցրել է մեքենայի կառավարումը եւ բախվել է լուսաֆորի տակ կանգնած մեքենային, ինչից հետո նաեւ արգելապատնեշին:

Բոբ Սայմոնը մահացել է՝ ստանալով գլխի ծանր վնասվածք, իսկ վարորդը տեղափոխվել է հիվանդանոց: Իր աշխատանքային գործունեության ընթացքում Սայմոնը ստացել է 27 «Էմմի» մրցանակ: