Հայտնի են դարձել Դոնբասում հակամարտության խաղաղ կարգավորման ծրագրի կետերը: Ռուսաստանի, Ուկրաինայի, Գերմանիայի եւ Ֆրանսիայի նախագահների մասնակցությամբ ստորագրված փաստաթղթում նշվում է, որ ծանր զինտեխնիկայի հեռացումը պետք է սկսվի հրադադարի հաստատումից առավելագույնը 2 օր հետո եւ պետք է ավարտվի 14 օրում:
Բացի այդ, ծանր հրետանու անվտանգության գոտին Դոնբասում պետք է կազմի 50-140 կմ, իսկ ԵԱՀԿ-ն զինտեխնիկայի հեռացման առաջին օրվանից սկսած պետք է ապահովի հրադադարի կարգի արդյունավետ մոնիթորինգ եւ ստուգում, ինչպես նաեւ պետք է հետեւի բոլոր զորքերի դուրսբերման ընթացքին, հաղորդում է Lifenews-ը:
Հայտնի է, որ Ուկրաինայում պետք է ուժի մեջ մտնի օրենք, որը արգելում է հետապնդել եւ պատժել այն անձանց, ովքեր կապված են Դոնբասում եւ Լուգանսկում տեղ գտած դեպքերի հետ:
Նախատեսվում է, որ Ուկրաինայում սահմանադրական բարեփոխումը պետք է իրականացվի 2015թ. վերջին, որի ժամանակ պետք է ընդունվի մշտական օրենսդրություն, որը հատուկ կարգավիճակ կտա Դոնեցկի եւ Լուգանսկի շրջաններին:
Դրան զուգահեռ նշվում է, որ Դոնբասի ինքնակառավարման մարմինները պետք է մասնակցեն դատավորների եւ դատախազների նշանակման, ժողովրդական ոստիկանության ջոկատների ստեղծման գործընթացներին, իսկ Դոնեցկի եւ Լուգանսկի առանձին շրջանների հատուկ կարգավիճակը պետք է նախատեսի լեզվական ինքնորոշման իրավունք եւ վերսահմանային համագործակցությունը Ռուսաստանը:





























