Հարավային Կորեայի կենդաբանական այգիներից մեկում առյուծը հոշոտել է վերակացուին, հաղորդում է Gazeta-ն՝ հղում կատարելով Reuters-ին:
Սեուլյան մեծ այգում առյուծը հարձակվել է մարդու վրա, ով նրա վանդակում տեղադրում էր տեխնիկական սարքեր:
Տղամարդը ստացել էր ծանր վնասվածքներ. դեպքի վայր էին ժամանել փրկարարները:
Հաղորդվում է, որ կենդանաբանական այգին փակվել էր փետրվարի 8-ին՝ թռչնի գրիպի տարածման մտավախությունից ելնելով:





























